Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը ավերածություններ Է գործել Զակինտոս կղզում

Հունաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը ավերածություններ Է գործել 
Զակինտոս կղզում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով ուժգին երկրաշարժը բազմաթիվ շենքեր Է վնասել Զակինտոս կղզում, մարդիկ չեն տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աթենքի AMNA նորությունների գործակալությունը՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությանը:

Գլխավոր հարվածին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:

Երկրաշարժից հետո խախտվել Էր Էլեկտրամատակարարումը, այժմ այն վերականգված Է գրեթե ամենուրեք: Ագիոս Սոստիս նավահանգստում վնասվել Է կառամատույցը: Ամբողջ կղզում կոտրվել են տասնյակ խանութների ու տների ապակյա պատուհանները, կան ոչ մեծ վնասվածքեր: Զակինտոսի բոլոր դպրոցները հոկտեմբերի 26-ին փակ կմնան:

Նման որոշում Է ընդունել Զակինտոսի քաղաքագլուխ Պավլոս Կոլոկոցասը: Մասնագետներն ստուգում են դպրոցական շենքերի անվտանգությունը, բացի այդ նոր ուժգին ստորգետնյա ցնցումների երկյուղներ կան: Կղզու շատ բնակիչներ գիշերն անցկացրել են փողոցում: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվում Էր Աթենքից 287 կմ արեւմուտք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]