1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իվետա Մուկուչյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը

Իվետա Մուկուչյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժեղ և նպատակասլաց կնոջ մասին է պատմում հայկական երգարվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` Իվետա Մուկուչյանի «Rich Bitch» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ ստեղծագործությունը երգչուհու եռագրության երկրորդ հատվածն է: Ինչպես եռագրության առաջին մասը` «Մարգո»-ն, այնպես էլ երկրորդ հատվածը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

Նոր երգը ռեպային որոշակի տարրեր է պարունակում։ Այն այս աշխարհում կնոջ դիրքի փնտրտուքի և երբեմն տղամարդկանց շրջանում առկա սխալ ընկալումների մասին է։ Տեսահոլովակում կնոջ կերպարն ուժեղ է, չի հանձնվում,  շարունակում է պայքարել և հաստատել աշխարհում գոյության իր իրավունքը։

«Ritch Bitch»-ում առկա է թագուհու կերպարը։ Նա շարունակում է քայլել, անհաղորդ մնալ իրեն ուղղված առաջարկներին, իսկ թե որտեղ կամփոփվի նրա ճանապարհը, պարզ կդառնա եռագրության հաջորդ հատվածում, որը կներկայացվի առաջիկայում և կապահովի թեմայի հանգուցալուծումը։

Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Իվետա Մուկուչյանը, գործիքավորումն իրականացրել է Դարքո Բիթսը, երաժշտական ձևավորման հեղինակը Դեիմոս Վիրգիլիտտոն է, տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]