Երևանում՝ 11:07,   5 Մարտ 2024

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի 
չեմպիոն և ռեկորդակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն` միևնույն ժամանակ ռեկորդ սահմանելով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ23 առաջնության 85 կգ քաշային կարգում Կարապետյանի պոկում վարժության երեք մոտեցումն էլ հաջող է անցել  և ի վերջո նա գլխավերևում պահել է 176 կգ. դա Եվրոպայի նոր ռեկորդ է: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 193 կգ: Երկարմարտի 369 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկաների չեմպիոն:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն նաև Սամվել Բաբակյանը, Կարեն Ավագյանը և Հակոբ Մկրչտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]