Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Xiaomi-ն թողարկել է անշրջանակ սլայդեր

Xiaomi-ն թողարկել է անշրջանակ սլայդեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi-ն ներկայացրել Է Mi MIX անշրջանակ սլայդերը: Սարքը պատրաստված Է սլայդերի ձեւաչափով. խցիկից օգտվելու հնարավորության համար օգտատերերը պետք Է շարժեն սմարթֆոնի հետեւի պանելը: Mi MIX 3-ը հանդերձված Է 6,39-դյույմանոց AMOLED-Էկրանով եւ 6, 8 կամ 10 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորույթն ապահովում Է 5G եւ անլար լիցքավորում, որը ներառված Է հեռախոսի լրակազմում: Բացի այդ, սմարթֆոնը հանդերձված Է մատնահետքերի սքաներով եւ 12-ական մեգապիկսելանոց կրկնակի խցիկով:

Mi MIX 3-ը ներկայացված Է երեք գույնով՝ սեւ, մուգ-կանաչ եւ կապույտ: Սմարթֆոնը կարելի կլինի ձեռք բերել 475 դոլարով: Օպերատիվ հիշողության ավելի մեծ ծավալ ունեցող մոդելները կարժենան համապատասխանաբար 575 եւ 720 դոլար: Չինաստանում վաճառքները կսկսվեն նոյեմբերի 1-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]