Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

#ԿինոՇաբթի. «Աշխարհների սահմանին» և ևս 4 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. «Աշխարհների սահմանին» և ևս 4 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հոկտեմբերի 25-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 5 նոր ֆիլմեր:

«Աշխարհների սահմանին»

Երիտասարդ կինը բացառիկ տաղանդ ունի, որի շնորհիվ կարողանում է բացահայտել մարդկանց, ովքեր ինչ-որ բան են թաքցնում: Մի օր նա հանդիպում է մի անծանոթի, ում մտքերն ու զգացմունքները փակ են կնոջ համար: Անծանոթն ամբողջովին կփոխի կնոջ ճակատագիրը...

Ռեժիսոր՝ Ալի Աբասի, դերերում՝ Եվա Մելանդեր, Յորգեն Տորսոն, Անն Պետրեն և այլք:

«Վերարտադրում»

Տաղանդավոր գիտնականն ավտովթարի հետևանքով կորցնում է իր ընտանիքի անդամներին: Տարված կնոջն ու երեխաներին վերակենդանացնելու գաղափարով՝ նա խախտում է գիտական էթիկայի ու բնության կանոնները: Հանկարծ իշխանությունները տեղեկանում են, որ գիտնականը վերակենդանացրել է իր հարազատներին: Իշխանություններն սկսում են հետապնդել նրանց...

Ռեժիսոր՝ Ջեֆրի Նաչմանոֆ, դերերում՝ Կիանու Ռիվզ, Էլիս Իվ, Էմիլի Էլին Լինդ և այլք:

«Սմոլֆութ»

Միգո անունով սառցե մարդը և նրա ընկերները հավատում են մարդկանց գոյությանը, ում նրանք անվանում են սմոլֆութներ։ Երբ Միգոն հանդիպում է իրական մարդու, և ցեղի անդամներից ոչ ոք նրան չի հավատում, նա սկսում է մարդու որոնումները: Նրա առջև բացվում են իր փոքրիկ գյուղից դուրս գտնվող մեծ աշխարհի դռները:

Ռեժիսորներ՝ Քերի Քիրքփաթրիկ, Ջեյսոն Ռեյսիգ:

«Ռեմնանտ: Դեռ տեսնում եմ քեզ»

Տարօրինակ անոմալիան ջնջում է կենդանիների և մահացածների աշխարհների միջև եղած սահմանները: Մահացածների ուրվականները հայտնվում են իրենց մտերիմների կողքին և նույնքան անսպասելի անհետանում են: Ոչ ոք չգիտի, թե որտեղից են հայտնվել ռեմնանտներն ու ինչու են եկել: Վերոնիկան որոշում է բացահայտել այդ առեղծվածը...

Ռեժիսոր՝ Սքոթ Սփիթ, դերերում՝ Բելլա Թորն, Սարա Թոմփսոն, Դերմոթ Մալրունի և այլք:

«Սուպեր Բոբրովները: Ժողովրդական վրիժառուները»

Բոբրովների արկածները շարունակվում են: Այժմ նրանք Թայլանդում են և ստիպված են աշխատել կրկեսում և ցուցադրել իրենց հնարավորությունները: Օլեգը և Սվետան վիճում են, ինչի արդյունքում տղան վերադառնում է հայրենիք՝ Ռուսաստան: Սակայն վեճից հետո Օլեգը որոշում է ամեն գնով կրկին գրավել Սվետայի սիրտը:

Ռեժիսոր՝ Դմիտրի Դյաչենկո, դերերում՝ Պավել Դերևյանկո, Ռոման Մադյանով, Օկսանա Ակինշինա և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]