Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հատուկ դրոշմակով մարվել է Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված երկկողմանի բացիկ

«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հատուկ դրոշմակով մարվել է Միջազգային Ֆիլատելիստական 
ցուցահանդեսին նվիրված երկկողմանի բացիկ

ԵՐԵՎԱՆ, 25  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի հոկտեմբերի 25-ին, Հայաստանի Ֆիլատելիստների Միության կողմից կազմակերպված «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Երևանի 2800-ամյակին» միջոցառման շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հատուկ դրոշմակով մարվեց երկկողմանի բացիկ՝ նվիրված Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից, երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Բացիկի վրա պատկերված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին, «Զվարթնոց» օդանավակայանը, Հանրապետության հրապարակի տեսարանը և Կասկադի աստիճաններից կատարված լուսանկարը:    

Բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]