Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Նորայր Հակոբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից խորվաթ Թոնի Բրալայի հետ գոտեմարտով:

63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում ուժերը կչափի Կորեան ներկայացնող Յունգի հետ:

82 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը կփորձի պահպանել Մաքսիմ Մանուկյանն, ով որակավորման փուլում կմրցի ռուս Իմիլ Շարադեֆինովի հետ:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն այս տարի մեկնարկել է հոկտեմբերի 20-ին և կավարտվի 27-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]