Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով

Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի փոփոխության փորձերն 
անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է. «Որպես ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրներն անվտանգության մարտահրավերներն են: Մենք բացառապես բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ գտնում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ընդունելի ձեւաչափն է ԼՂ հակամարտության լուծման համար: Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխելու բոլոր փորձերն անթույլատրելի են եւ դատապարտելի»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]