1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Facebook-ը ներկայացրել Է Messenger-ի նոր տարբերակը

Facebook-ը ներկայացրել Է Messenger-ի նոր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցը հոկտեմբերի 23-ին հայտարարել Է, որ թողարկում Է հաղորդակցությունների ակնթարթային փոխանակման իր հավելվածի` Messenger-ի, նոր՝ չորրորդ, տարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է սոցցանցի բլոգում:

«Այսօրվանից սկսած՝ մենք թողարկում ենք Messenger-ի նոր, պարզեցված տարբերակը»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես ասվում Է բլոգում, Facebook-ում պարզաբանել են, որ սոցցանցի օգտատերերի ավելի քան 70 տոկոսը Messenger-ի օգտագործման պարզությունը համարում Է գլխավոր գերակայությունը, ինչի կապակցությամբ հավելվածի նոր տարբերակն ունի պարզեցված ինտերֆեյս:

Facebook-ի ստորաբաժանման փոխնախագահ Սթեն Չադնովսկու խոսքով, որը պատասխանատու Է Messenger-ի համար, հավելվածի բարեփոխված տարբերակը կդառնա այն հիմքը, որի օգնությամբ ընկերությունը կկարողանա ներդնել ավելի արագագործ եւ հզոր գործառույթներ: Նորացված Messenger-ում իննի փոխարեն կլինի միայն երեք ներդրուկ, ինչպես առաջ Էր:

Ինչպես նշել Է Չադնովսկին, որի խոսքը մեջբերում Է CNBC հեռուստաալիքը, նման պարզեցումը, նրա կարծիքով, օգտատերերին թույլ կտա հասկանալ, որ Messenger-ի օգնությամբ հավասարապես հարմար Է շփվել ինչպես ընկերների հետ, այնպես Էլ քննարկել բիզնեսին վերաբերող գործեր: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում յուրաքանչյուր ամիս Messenger-ի օգնությամբ ուղարկվում են մոտավորապես 10 մլրդ հաղորդագրություններ: Հավելվածի ակտիվ օգտատերերի միջին թիվը կազմում Է ամսական շուրջ 1,3 միլիարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]