Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

CNN-ը iPhone XR սմարթֆոնը համարել է Apple-ի «գաղտնի զենքը»

CNN-ը iPhone XR սմարթֆոնը համարել է Apple-ի «գաղտնի զենքը»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN հեռուստաընկերությունը բարձր Է գնահատել Apple-ի iPhone XR նոր սմարթֆոնը՝ այն համարելով կորպորացիայի «գաղտնի զենքը», որը կարող Է նկատելիորեն ավելացնել դրա վաճառքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ասված Է նոր սմարթֆոնին վերաբերող տեղեկագրում, որը վաճառքի կստացվի հոկտեմբերի 26-ին, iPhone XR-ը սեպտեմբերին դրա ազդարարման արդյունքներով մամուլի ու փորձագետների շատ ավելի մեծ ուշադրությանն Է արժանացել, քան iPhone XS եւ iPhone XS Max առաջատար մոդելները: iPhone XR-ը իրենից ներկայացնում Է սմարթֆոնի ավելի բյուջետային տարբերակը՝ առանձնանալով իր գնով. այն 250 դոլարով ավելի Էժան Է iPhone XS-ից եւ 350 դոլարով պակաս Է, քան iPhone XS Max-ը:

Ինչպես գրում Է CNN-ը, iPhone XR-ը իր բնութագրերով մեծապես համընկնում Է ավագ մոդելների հետ: Այն նույնպես հանդերձված Է A12 Bionic նորագույն պրոցեսորով, նույնպիսի 12-մեգապիկսելանոց ֆրոնտալ խցիկով եւ օգտատիրոջ դեմքի սքանավորման օգնությամբ ապարատի ապաարգելափակման Face ID գործառույթով: Հանգուցային տարբերություններից մեկը Էկրանն Է, iPhone XR-ի Էկրանը կազմում Է 6,1 դյույմ, ինչը 0,4 դյույմով պակաս Է, քան ֆլագմանական iPhone XS Max-ի դիսփլեյի չափը:

Բացի այդ, XR մոդելի Էկրանը պատրաստված Է LCD ավելի Էժան տեխնոլոգիայով, այլ ոչ թե OLED-ով: Այդ պատճառով դիսփլեյի լուծաչափն ու հստակությունը փոքր-ինչ պակաս Է, ինչը թույլ չի տալիս տեսանյութը դիտել Full HD ձեւաչափով, սակայն, ինչպես նշում Է հեռուստաալիքը, բազմաթիվ գնորդների համար նման հնարավորության բացակայությունը բնավ նշանակություն չունի:

Նաեւ iPhone XR-ը զրկված Է 3D Touch գործառույթից, որի շնորհիվ Էկրանն արձագանքում Է հպման ուժին: Սակայն դա նույնպես չպետք Է խոչընդոտ դառնա: CNN-ի տեղեկությունների համաձայն, այդ առանձնահատկությունից օգտվում Է գնորդների միայն փոքր մասը: Այսպիսով՝ Apple-ը, տնտեսելով առանձին գործառույթների եւ այն նյութի հաշվին, որից պատրաստված Է կորպուսը, շուկա Է հանում ավելի Էժան սմարթֆոն, որը նախատեսված Է առաջին հերթին նախորդ մոդելների, ներառյալ iPhone 8-ի տերերի համար, որոնք մինչ այժմ չեն նորացրել իրենց սարքերը եւ չեն ցանկանում փող ծախսել ֆլագմանական տարբերակների վրա, գրում Է CNN-ը:

Բացի այդ, գնից բացի, iPhone XR ձեռք բերելու օգտին շատերի համար փաստարկ կդառնա մարտկոցի տարողունակությունը: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, կրտսեր մոդելի մարտկոցի լիցքի տեւողությունը երկու-երեք ժամ ավելի Է, քան ավելի թանկ iPhone XS-ինը եւ iPhone XS Max-ինը: iPhone XR-ը ԱՄՆ-ում եւ բազմաթիվ այլ երկրներում վաճառքի Է հանվելու հոկտեմբերի 26-ին: ԱՄՆ-ում սարքի գինն սկսվելու Է 749 դոլարից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]