Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իվանիշվիլին կանխատեսել Է նախագահական ընտրությունների արդյունքը Վրաստանում

Իվանիշվիլին կանխատեսել Է նախագահական ընտրությունների արդյունքը Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հորդորել Է տատանվող ընտրողներին հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններում քվեարկել նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր կուսակցությունը պաշտպանում Է Սալոմե Զուրաբիշվիլիին, եւ, ըստ մեր վերջին ուսումնասիրությունների, նա ընտրություններում կարող Է հաղթել արդեն առաջին փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 53 տոկոսը»,- հոկտեմբերի 24-ին հայտարարել Է Իվանիշվիլին վրացական հեռուստաալիքներին: Նա կարծում Է, որ նախկին իշխող կուսակցությունից՝ «Միասնական ազգային շաժումից», երկու թեկնածուները՝ Գրիգոլ Վաշաձեն եւ Դավիթ Բաքրաձեն չեն կարողանա մրցակցել Զուրաբիշվիլիի հետ:

«Վրացական երազանքի» նախագահը հայտարարել Է, թե ընդդիմախոսները փորձում են Զուրաբիշվիլիին մեղադրել Վրաստանի շահերին դավաճանելու մեջ:

«Ազգային շարժում» կուսակցությունը եւ նրա «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը փորձում են Վրաստանին իրենց դավաճանությունը բարդել Զուրաբիշվիլիի վրա, որը Սահակաշվիլին, այլ ոչ թե Վրաստանին Է մեղադրել 2008 թվականին պատերազմ սկսելու համար: Ես նույնպես գտնում եմ, որ այն ժամանակվա ղեկավարությունը՝ Սահակաշվիլիի գլխավորությամբ, դավաճանություն գործեց՝ պատերազմ սանձազերծելով, որից կարելի Էր խուսափել»,- ասել Է Բիձինա Իվանիշվիլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]