1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Յուվենտուս»-ը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Չեմպիոնների լիգա

«Յուվենտուս»-ը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հավաքականների խաղերի դադարից հետո վերսկսվել են խմբային փուլի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացան E, F, G, H խմբերի խաղերը: E խմբում «Բավարիա»-ն արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց ԱԵԿ-ի դարպասը, իսկ «Այաքս»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Բենֆիկա»-ին:

F խմբի ֆավորիտ «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում 0:3 հաշվով առավելության հասավ Դոնեցկի «Շախտյոր»-ի նկատմամբ, «Հոֆենհայմ»-«Լիոն» խաղն ավարտվեց ոչ-ոքի (3:3):

G խմբում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ը տանը հաղթեց «Պլզեն»-ին` 2:1: «Ռոմա»-ն Հռոմում 3:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Եվ վերջին` H խմբի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով զիջեց «Յուվենտուս»-ին, «Յանգ Բոյս»-«Վալենսիա» խաղն էլ ավարտվեց ոչ-ոքի (1:1):

E խումբ. ԱԵԿ-«Բավարիա» 0:2, «Այաքս»-«Բենֆիկա» 1:0

F խումբ. «Հոնֆենհայմ»-«Լիոն» 3:3, «Շախտյոր»-«Մանչեսթեր Սիթի» 0:3

G խումբ. «Ռոմա»-ԲԿՄԱ 3:0, «Ռեալ»-«Պլզեն» 2:1

H խումբ. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Յուվենտուս» 0:1, «Յանգ Բոյս»-«Վալենսիա» 1:1


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]