Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ներքին Գետաշենը տեղական միջոցներով ասֆալտապատել է վեց փողոց

Ներքին Գետաշենը տեղական միջոցներով ասֆալտապատել է վեց փողոց

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղական միջոցներով այս տարի ասֆալտապատվել է 6, լուսավորվել՝ 20 փողոց, կառուցվել՝ ոռոգման ջրատարի ցանց, հիմնանորոգվել՝ համայնքապետարանի շենքը եւ նրան հարակից հրապարակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, գյուղի 6 փողոցների ասֆալտապատման համար հատկացվել է 86 միլիոն 352 հազար դրամ, ինչի արդյունքում կատարվել է ասֆալտապատում 10 հազար 435 քառակուսի մետր մակերեսով: 20 փողոցներում լուսավորության ցանցի կառուցման համար հատկացվել է 39 միլիոն 160 հազար դրամ, ինչի արդյունքում տեղադրվել է 540 լուսատու: 36 միլիոն 304 հազար դրամի հատկացմամբ կապիտալ նորոգվել է համայնքապետարանի շենքը եւ բարեկարգվել դրան հարակից հրապարակը: 4 միլիոն 800 հազար դրամի հատկացմամբ էլ կառուցվել է ոռոգման ջրատարի ցանց, ինչի շնորհիվ շատ տնտեսություններ ապահովվել են ոռոգման ջրով:

«Գյուղի փողոցների ասֆալտապատումը համարվում է համայնքապետարանի աշխատանքների առաջնահերթություններից մեկը: Վերջին 10 տարիների ընթացքում մենք այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ ենք կատարել՝ ասֆալտապատելով գյուղամիջյան փողոցների մոտ 20 տոկոսը: Ընդ որում, բոլորն իրականացրել ենք բացառապես տեղական բյուջեի միջոցների հաշվին: Մոտակա մի քանի տարիների ընթացքում փորձելու ենք նկատելիորեն ավելացնել ասֆալտապատ ճանապարհների մակերեսը, ունենալ 100 տոկոսանոց բարեկարգ ու հիմնանորոգված ճանապարհներ թե՛ կենտրոնական, թե՛ ծայրամասային թաղամասերում: Դրա համար հսկայական միջոցներ են հարկավոր, որոնք վեր են տեղական բյուջեի հնարավորություններից, ուստի, փորձում ենք խնդիրը կարգավորել փուլ առ փուլ:

Առանձնակի ուշադրություն ենք դարձնում նաեւ գիշերային լուսավորության ցանցի կառուցմանը: Այս տարի իրականացված աշխատանքների արդյունքում արդեն լուսավորել ենք Ներիքն Գետաշենի թաղամասերի մոտ 80 տոկոսը, եւ շատ հնարավոր է, որ եկող տարի ունենանք 100 տոկոսանոց գիշերային լուսավորություն: Ներքին Գետաշենը ոչ միայն տնտեսապես է զարգանում, այլ նաեւ՝ բնակչության թվով, որն արդեն անցնում է 10 հազարի սահմանը եւ համարվում է Գեղարքունիքի մարզի ամնենախոշոր գյուղական համայնքը, ինչը մեզ ավելի է պարտավորեցնում՝ շարունակաբար բարելավելու բնակչության կենսամակարդակը»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]