Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 23-ին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Հանդիպման նպատակն էր քննարկել իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև ԱԻ նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Ուրախ եմ հանդիպման համար: Նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ ցուցաբերվող աջակցության համար: Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից: Վստահ եմ, որ ձևավորված համագործակցությունը շարունակական է լինելու»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության ուղղությունները՝ մասնավորապես ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում «Հրշեջ գույքի բարելավման ծրագրի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների արձագանքման հնարավորությունների զարգացման, «Ճգնաժամային հաղորդակցության և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ազգային ցանց» և այլ ընթացիկ ծրագրերի մանրամասները:

«Ճապոնիայի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ աղետներին դիմակայելու հարցում Ճապոնիայի կառավարությունը մեծ և պրակտիկ փորձ ունի: Շատ եմ կարևորում նաև ճապոնական փորձի փոխանակումը կարկտահարության դեմ պայքարում», - նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը նաև նշեց, որ ցանկալի կլիներ՝ տրվող աջակցության առաջնայնությունը բխի երկրի կարիքներից և նախապես համաձայնեցվի ԱԻՆ մասնագետների հետ: Այս համատեքստում քննարկվեցին նաև տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում նորակառույց բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատաքների կազմակերպման համար 50 և ավել մետր բարձրություն ունեցող ավտոսանդուղքների, ինչպես նաև ուղղաթիռների տրամադրման հնարավորությունները:

«Շնորհակալություն բովանդակալից ներկայացման համար: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ հաճախ ենք քննարկում Հայաստանին տրամադրվող աջակցության հնարավորությունները: Այս հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները՝ մասնավորապես կարկտահարության դեմ պայքարի, անտառային հրդեհների հրդեհաշիջման կարողությունների զարգացման և տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ կփոխանցեմ Ճապոնիայի կառավարությանը»,-նշեց Ջուն Յամադան:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին այցի համար և հույս հայտնեց, որ այսուհետ համագործակցությունն առավել ակտիվ կլինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am