Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՏՀ նախարարը Հայաստանի համակարգմամբ ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցությունների հաջող ընթացքի հույս է հայտնել

ԵԱՏՀ նախարարը Հայաստանի համակարգմամբ ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցությունների 
հաջող ընթացքի հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիրն է և կարևոր կամուրջ է  ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ամփոփիչ ասուլիսին այս մասին նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի առևտրի հարցերով անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

«Հայաստանը շատ կարևոր կամուրջ է Իրանի հետ մեր ունեցած համաձայնագրերը գործնականում կիրառելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում ունեն ոչ ֆորմալ համաձայնություն, ըստ որի՝ ամեն երկիր համակարգում է որևէ ուղղությամբ բանակցությունները: «Իրանի հետ բանակցությունները համակարգում էր հենց Հայաստանը, և դրանք բավականին հաջող և արագ ավարտ ունեցան»,- նշեց բանախոսը:

Նիկիշինան ընդգծեց այն փաստը, որ Հայաստանն այժմ պատրաստակամություն է հայտնել համակարգել բանակցությունները Եգիպտոսի հետ: «Մենք հույս ունենք, որ այդ բանակցությունները ևս հաջող կընթանան»,- ընդգծեց նա:

Նիկիշինան փարատեց Վիետնամի շուկա մտնելու հետ կապված մտահոգությունները՝ նշելով, որ այդ երկրի հետ ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը 35 տոկոսով, արտահանումն էլ 40 տոկոսով աճ է գրանցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]