1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական զարգացման 
առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրասիական շաբաթ» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 23-ին Երևանում անցկացվեց «Թվային կոնսորցիումներ. ԵԱՏՄ-ի բարձր տեխնոլոգիական բիզնեսի հնարավորությունների միավորում» թեմայով քննարկումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,  ք
ննարկմանը ներկա էին ԵՏՀ պատվիրակությունը, ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Բելառուսի, Ղազախստանի, Սինգապուրի նախարարներ, ԵԱՏՄ անդամ-պետություններից բարձր տեխնոլոգիական բիզնեսի ներկայացուցիչներ:
Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ով  հանդես եկավ ելույթով:
Ողջունելով հյուրերին՝ նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ մասնակից - երկրների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը թույլ կտա հասնել առաջադրված նպատակներին:
«Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններից է, վերջին տարիներին ՏՏ-ն և ինժեներական ոլորտը աճի մեծ թափ են հավաքել: Կայուն զարգացմանը նպաստում են այնպիսի մասշտաբային նախագծեր, ինչպիսին են Ինժեներական քաղաքի կառուցումն ու նորարարական ուսումնական կենտրոնների հիմնումը»,- ելույթում նշեց Հակոբ Արշակյանը:
Որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման գլխավոր ուղղություններ՝ նախարարի պաշտոնակատարը մատնանշեց արհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիսահաղորդչային տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունն ու տարբեր ոլորտներում դրանց կիրառումը:
«Արագ աճող թվային աշխարհում կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել համագործակցության ճանապարհով: Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցության՝ այդ թվում նաև այս ձևաչափով»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:
Նա կարևորեց նաև նմանատիպ միջոցառումները՝ նշելով, որ սա լավ հարթակ է թվային տնտեսության զարգացման ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև Մաքսային միության տարածքում գոյություն ունեցող թվային համակարգերը նոր թվային պլատֆորմներին ինտեգրելու ուղղությամբ:
Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին եվրասիական կոնսորցիումների ձևավորման շուրջ մոտեցումներն ու առաջարկությունները՝ թվային օրակարգն արդյունավետ իրականացնելու համար: Քննարկվեցին այն ձևաչափերն ու մոդելները, որոնք կիրառելի են ԵԱՏՄ մասնակից - երկրների ընկերությունների գործընկերային հարաբերություններում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]