Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին 
է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Էրեբունի վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Էդգար Մկրտչյանին և աշխատակազմին` կատարված աշխատանքի համար, Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ իր կողմից միշտ գնահատվում է այն ամենը ինչ արվել է Երևանի զարգացման ու մայրաքաղաքի բնակիչների համար:

«Գիտեմ, որ մեծ աշխատանքներ արվել են, գիտեմ, որ հոգատար եք եղել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների նկատմամբ, ինչն անչափ կարևորում եմ: Մեր մայրաքաղաքն ունի 2800-ամյա պատմություն և մենք, ապրելով Երևանում ու աշխատելով միասին Երևանի համար, պետք է ապացուցենք մեր քաղաքի բնակիչներին, որ այդ պատմությունը շարունակվելու է՝ գրանցելով նոր ձեռքբերումներ»:

Շնորհավորելով Արման Աբրահամյանին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ` Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ նա աշխատակազմի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի վարչական շրջանը շարունակի զարգանալ:

«Պարոն Աբրահամյանը Երևանը սիրող, շատ պատասխանատու, բնակիչների խնդիրներն իմացող անձնավորություն է և, բնականաբար, գիտի, թե ինչպես է պետք լուծել այդ խնդիրները: Կխնդրեմ ձեր աջակցությունը Արման Աբրահամյանին՝ աշխատանքի մեջ, որպեսզի վարչական շրջանը, պահպանելով այն, ինչին հասել է, գնա առաջ և զարգանա»,-ընդգծել է Հայկ Մարությանը:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]