Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերգեյ Գլազևը կարևորում է ԵԱՏՄ-ի և այլ պետությունների ազատ առևտրի գոտիների ստեղծումը

Սերգեյ Գլազևը կարևորում է ԵԱՏՄ-ի և այլ պետությունների ազատ առևտրի գոտիների 
ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը կարևորում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար այլ երկրներում, մասնավորապես, Եգիպտոսում նախագծերի իրականացման հնարավորությունների ստեղծումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ նախագահի խորհրդականն այս մասին նշեց Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում:

 «Այս պահին մենք ունենք Ռուսական արդյունաբերական գոտի Եգիպտոսում,  և այստեղ մենք խոսում ենք տարբեր տեսակի արտադրությունների ստեղծման մասին , բայց նաև արդեն համատեղ ԵԱՏՄ-ի հետ»,- ասաց նա:

Գլազևի խոսքով` այլ պետությունների հետ ազատ առևտրի գոտիների ստեղծումը շատ կարևոր ասպեկտ է: «Մենք ստորագրել ենք Վիետնամի հետ համագործակցության ծրագիր,. Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր, և այստեղ կցանկանայի  ընդգծել Հայաստանի դերակատարությունն այս հարցում: Միակ սահմանը, որ Իրանի հետ մենք ունենք, Հայաստանում է, և այս գոտու ստեղծումը սահմանի վրա շատ լուրջ կարևոր կողմ է համաձայնագրի առաջ մղման համար»,- հավելեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]