Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ գործակցությունը առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերումը առավել արդյունավետ կդարձնի

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ գործակցությունը առողջապահության 
նախարարության կողմից  դեղերի ձեռքբերումը  առավել արդյունավետ կդարձնի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման գործընթացն առավել դյուրին, թափանցիկ ու շահավետ կազմակերպելու հարցեր են քննարկվել նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հանդիպման ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՄԱԶԾ-ն աշխատում է պետությունների հետ` պետական գնումների ոլորտում արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարելու, ֆոնդի կառավարման ժամանակակից թափանցիկ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ:  Առողջապահության ոլորտի պետգնումների բարեփոխումներին աջակցելը ներառում է կայուն գնումների պրակտիկայի ներդրում, թվային մոնիթորինգի և գնումների համակարգի զարգացում: Կողմերը քննարկել են նշված և այլ ուղղություններով հետագա անհրաժեշտ քայլերը:

Թորոսյանը հետաքրքրվել է ՄԱԶԾ միջոցով մի շարք դեղերի շարունակական ու շահավետ պայմաններով կենտրոնացված գնումներով ձեռքբերման հնարավորությամբ` առանձնացնելով մանկական ուռուցքաբանական դեղերը, ինսուլինը, դիաբետոնը և ոչ միայն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանորեն քննարկել անհրաժեշտ մի շարք դեղերի ձեռքբերման տարբերակները` հիմք ընդունելով դրանց երաշխավորված որակն ու մատչելիությունը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է առողջապահական գերատեսչության հստակ նպատակադրումը` առավել արդյունավետ գնումների միջոցով ապահովել հանրային առողջության համար անհրաժեշտ դեղերի ավելի լայն տեսականի ու առավել մեծ քանակ:

 Ի պատասխան Դմիտրի Մարիյասինի` Հայաստանում դեղերի կեղծման վերաբերյալ հարցման` Թորոսյանը շեշտել է, որ երբեմն չափազանցված պատկեր է ներկայացվում, սակայն իրական պատկերը ճշգրտելու, դրա դեմ քայլեր ձեռնարկելու և հանրության իրազեկման մակարդակը բարձրացնելու հարցում պատրաստ են գործակցել ՄԱԶԾ-ի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]