Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վաչե Տերտերյանը հերքում է Երևանի օրվա վերաբերյալ կառավարության հետ համաձայնության մասին հայտարարությունը

Վաչե Տերտերյանը հերքում է Երևանի օրվա վերաբերյալ կառավարության հետ 
համաձայնության մասին հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը «Արմենպրես»-ի թղթակցի  հետ զրույցում անդրադարձավ հոկտեմբերի 23-ին Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկման  դրված «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Նաիրա Զոհրաբյանի  նախագծին և քննարկման ընթացքում հնչած այն հայտարարություններին, որ Ազգային Ժողովի աշխատակազմի և կառավարության միջև եղել է համաձայնություն, որ կառավարությունը ապահովի Երևանի օրվա տեղաշարժը: Նա ասաց, որ որևէ համաձայնություն, պաշտոնական գրագրություն այս մասով չի եղել:

«Քննարկման ժամանակ հնչեցին որոշակի հայտարարություններ, որոնք, ենթադրում եմ, թյուրըմբռնման արդյունք են: Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի  հանձնաժողովի նիստում կառավարության դիրքորոշումը ներկայացվել է: Նիստի ընթացքում, որին ներկա են եղել պետաիրավական հանձնաժողովի անդամ պատգամավորների մեծ մասը, քննարկվեց օրենքի նպատակահարմարության հարցը և հատկապես մի նկատառման վերաբերյալ քննարկում ծավալվեց՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ֆիքսել Երևանի օրը:  Այլևայլ մյուս խնդրահարույց թեմաներին զուգահեռ, ներկայացվեց այն փաստը, որ կոնկրետ օր ֆիքսելը որոշակի պարագաներում կարող է առաջացնել դժվարություններ, այսինքն՝ միշտ կարող են լինել իրավիճակներ, երբ այդ օրը անհրաժեշտ կլինի փոփոխել: Հնչեց  կարծիք այն մասին, որ  որոշակի ճկունություն կարելի է ապահովել կառավարությանն օրենքով  լիազորություն  վերապահելու հարցում, որպեսզի կառավարությունը  կարողանա այդ օրը տեղաշարժել, և նման առաջարկությամբ կարելի է հանդես գալ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, եթե, իհարկե, օրենքը առաջին ընթերցմամբ ընդունվի: Եվ այսօր առավոտյան աշխատանքային կարգով  Ազգային Ժողովի աշխատակազմից մասնագետներ են զանգահարել մեր նախարարություն և քննարկել են տարբերակ, թե ինչ ձևակերպում կարելի է տալ, որպեսզի դա հնարավոր լինի անել: Հաղորդակցումը եղել է էլեկտրոնային փոստի միջոցով, և արդյունքը տիկին Զոհրաբյանը ներկայացրել է որպես համաձայնություն, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը, որովհետև դա հնարավոր կլիներ միմիայն պաշտոնական ընթացակարգով:  Համաձայնություն, հատկապես ինձ հետ, չի եղել, խոսակցությունը եղել է ընդամենը աշխատանքային կարգով, և  բացառապես մասնագետների աշխատանքային քննարկումն է եղել։ Թե ինչու է դա ներկայացվում որպես համաձայնություն, ես չեմ կարող մեկնաբանել, ըստ երևույթին՝ դա կանի տիկին Զոհրաբյանը: Համենայնդեպս, հայտարարվեց, որ կա պաշտոնական դիրքորոշում, համաձայնեցում: Նման բան չկա և չէր էլ կարող լինել, որովհետև ընթացակարգը և իրավական կարգավորումները չեն ենթադրում նման բան»,- նշեց Տերտերյանը:

Ըստ նրա՝պատգամավորները, մասնավորապես, տիկին Զոհրաբյանը, պետք է որ շատ լավ իմանան, որ կառավարության պաշտոնական դիրքորոշում ներկայացնելու սահմանված ընթացակարգ կա, և կառավարությունը համապատասխան այդ ընթացակարգի՝ տարբեր դիրքորոշում չի ներկայացրել։

Վաչե Տերտերյանը հավելեց, որ իրենց  տեսակետը կառավարության պաշտոնական դիրքորոշումն է, ինչը արտահայտված է պաշտոնական գրության մեջ և դրված է ԱԺ կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]