Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալը աշխարհն ավելի վտանգավոր չի դարձնի. Բոլթոն


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին Է, որ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալը «աշխարհն ավելի վտանգավոր չի դարձնի»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հոկտեմբերի 23-ին հայտնել Է BBC-ին տված հարցազրույցում: «Ո՛չ, ես կարծում եմ, որ դա միայն ընդունում Է իրողությունների փոխվելը»,-ասել Է Բոլթոնը, պատասխանելով այն հարցին, թե ինքը համաձայն Է արդյոք ՌԴ-ի այն դիրքորոշմանը, որ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալը աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի:

Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի գործողությունները կբերեն արդյոք սպառազինությունների մրցավազքի, նախագահի օգնականը հիշեցրել Է, որ 17 տարի առաջ, երբ ինքը Մոսկվայում Էր գտնվում Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ժամանակաշրջանում, «մենք բազմաթիվ համանման հայտարարություններ Էինք լսում» եւ նշել Է, որ «տվյալ հարցում հռետորաբանությունը գերտաքացված Է»: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը նաեւ արդյունավետ Է որակել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հանդիպումը, որտեղ նրանք քննարկել են ՄՓՀՀՊ-ի ակտուալությունը:

«Ես այժմ պաշտպանության նախարար Շոյգուի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցա այն բանի շուրջ, որ ՄՓՀՀ պայմանագիրը հնացել Է: Մենք շատ արդյունավետ խոսակցություն ունեցանք պաշտպանության նախարար Շոյգուի հետ, որը տեւեց շուրջ մեկուկես ժամ»,-ասել Է նա: Բոլթոնը հոկտեմբերի 22-ին բանակցություններ Է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, իսկ հոկտեմբերի 23-ին՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Պլանավորվում Է նրա հանդիպումը ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նաեւ նախապատրաստվում Է Բոլթոնի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Բոլթոնի այցը առանձնակի կարեւորություն ունի Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու պլանների ֆոնին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ