1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեղեկության մատչելիության առումով Հայաստանում իրավակիրառ պրակտիկան աշխարհում լավագույններից է. Արտակ Զեյնալյան

Տեղեկության մատչելիության առումով Հայաստանում իրավակիրառ պրակտիկան 
աշխարհում լավագույններից է. Արտակ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ինչպես նաև կարծիք արտահայտելու ազատության և տեղեկություն ստանալու իրավունքի համար սահմանված երաշխիքների ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:

Արլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նոր հնարավորություն են ստեղծում մամուլի ազատության ամրապնդման և այդ նպատակով անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու համար:

Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ  նախքան արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելը զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ և բազմաթիվ գործեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան մամուլի ազատության պաշտպանության նպատակով: Նախարարի պաշտոնակատարի խոսքով, թեև այսօր կան որոշակի օրենսդրական բացեր, այդուհանդերձ, տեղեկության մատչելիության առումով Հայաստանում իրավական դաշտն ու իրավակիրառ պրակտիկան աշխարհում լավագույններից է:

Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով տեղեկատվության աղբյուրների պաշտպանության հարցին, նշել է, որ Հայաստանում կա Սահմանադրական դատարանի որոշում, որով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ներմուծվել է Հայաստանի իրավական համակարգ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև լրագրողների վերապատրաստման դասընթաց անցկացնելու հնարավորությունները:

Հանդիպման ավարտին  ԵԱՀԿ կողմից տեղեկատվության ազատության ոլորտի բարեփոխմանն ուղղված փորձագիտական կարծիք ու խորհրդատվություն ստանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]