Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հրաշք կինը» ֆիլմի սիքվելի պրեմիերան կկայանա 2020 թվականի ամռանը

«Հրաշք կինը» ֆիլմի սիքվելի պրեմիերան կկայանա 2020 թվականի ամռանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրաշք կինը» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան նշանակված Է 2020 թվականի հունիսի 5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Instagram-ի իր Էջում հայտնել Է գլխավոր դերակատարուհին՝ Գալ Գադոթը:

Ռեժիսոր Փեթի Ջենքինսի «Հրաշք կինը» կինոնկարի նախորդ ֆիլմը ցուցադրել են 2017 թվականին. ժապավենն ստացել Է կինոքննադատների դրական արձագանքները եւ ստեղծողներին ավելի քան 100 մլն դոլար Է բերել առաջին հանգստյան օրերին կայացած ցուցադրությունից: Ինչպես ավելի վաղ հայտնել Է The Verge ինտերնետ-հրատարակությունը, «Հրաշք-կինը-2» կինոնկարը դարձել Է առաջին ֆիլմը, որի նկարահանումն իրականացվում Է Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի կանոնների պահպանմամբ, որոնք մշակվել են կինոինդուստրիայի բնագավառում սեռական ոտնձգությունների դեմ պայքարելու համար:

2017 թվականի նոյեմբերին Գալ Գադոթը հայտարարել Էր, որ չի խաղալու ֆիլմի երկրորդ մասում, եթե Warner Bros. կինոստուդիան, որը ֆրանշիզայի իրավունքների սեփականատերն Է, չխզի պարտավորագիրը ռեժիսոր Բրեթ Ռեթների RatPac-Dune Entertainment պրոդյուսերական ընկերության հետ: Նման վերջնագիրն իսրայելացի դերասանուհին ներկայացրել Էր սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով, որոնք Ռեթներին ներկայացրել են վեց կանայք, այդ թվում՝ դերասանուհիներ Նատաշա Հենսթրիջը եւ Օլիվիա Մանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]