Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

«Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Ղրղզստանում


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Ղրղզստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: Նրա խոսքով` հաջորդ ֆորումի կիզակետը լինելու է գյուղատնտեսությունը:

«Դեռ վերջնական որոշում չկա սրա հետ կապված, բայց, ամենայն հավանականությամբ, թեման դա կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն տարի ֆորումն անցկացվելու է ԵԱՏՄ երկրներից մեկում: Անդրադառնալով Երևանում անցկացվող համաժողովին՝ Նիկիշինան առավելապես ընդգծեց դրա շրջանակներում անցկացվող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են վեց կարևորագույն ոլորտներ, իսկ մասնակիցների քանակը հատել է 100-ը:

«Մենք կարող ենք ասել, որ ոլորտների ընտրության հարցում չենք սխալվել: Մենք ուզում էինք, որ բիզնեսը լինի մեր ֆորումի կենտրոնում»,-նշեց նա:

 Նիկիշինան խոսեց նաև հավելվածի մասին, որը հնարավորություն տվեց համաժողովի մասնակիցներին ավելի հեշտ հանդիպումներ կազմակերպել, ստանալ  անհրաժեշտ տեղեկատվություն:

«Այդ հավելվածը բեռնել է 500 հոգի»,-ասաց նա:

Եվրասիական շաբաթ առաջին ֆորումն անց է կացվել 2016 թվականին Մոսկվայում, երկրորդը՝ 2017 թվականին` Աստանայում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ