Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Ճապոնիայում սկսել են աշխատակիցներին վճարել առողջ քնի համար


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: GRAZY ճապոնական ընկերությունը որոշել Է աշխատակիցներին լրացուցիչ վճարել քնի ճիշտ ռեժիմի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է կազմակերպության մամուլի ծառայության ներկայացուցիչ Միյու Գորայը: «Համակարգն այնպիսին Է, որ ընկերությունն աշխատակցին վճարում Է, եթե նա շաբաթվա ընթացքում հինգ օր քնի օրական վեց ժամից ավելի:

Մեկ բալը հավասար Է մեկ իենի: Տեւական քնի հինգ օրվա համար աշխատակիցը կստանա 500 բալ, վեց օրվա համար՝ 600 բալ կամ իեն: Իսկ եթե շաբաթվա ընթացքում նա քնի օրական վեց ժամից ավելի, ապա կստանա միանգամից 1000 բալ: Այն աշխատակիցներին, որոնք ամսվա ընթացքում շարունակել են պահպանել քնի առողջ համակարգը, 1000 իենի չափով լրացուցիչ բոնուս Է վճարվում: Այսինքն, այդպիսով, մեկ ամսում կարելի Է լրացուցիչ վաստակել հինգ հազար իեն (մոտավորապես 50 դոլար),-ասել Է Գորայը: GRAZY ընկերությունն ստեղծվել Է 2012 թվականին եւ մասնագիտանում Է հարսանիքներ կազմակերպելու գործում:

Հենց սկզբից աշխատակիցների առողջության պահպանումն ընկերության նույնքան հիմնարար սկզբունքն Է դարձել, որքան եւ արտադրողականության աճին ձգտելը, նշել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը: «Առաջին քայլը դարձել Է աշխատակիցներին անվճար լանչի տրամադրումը, որը պատրաստվել Է՝ հաշվի առնելով առողջ սնվելուն վերաբերող մշակումները: Մենք ունենք աշխատակիցների թիմ, որոնց հատուկ վարձել են ճաշեր պատրաստելու համար: Այդ թիմն զբաղվում Է հաշվեկշռված առողջ սննդի մշակմամբ եւ պատրաստմամբ: Մենք ելնում ենք սնվելու, հանգստի եւ շարժման հաշվեկշռվածության անհրաժեշտությունից: Այժմ մենք անցել ենք երկրորդ փուլին՝ աշխատակիցների հանգստին աջակցելուն: Մեր ընկերության գերակայությունների թվում առաջին տեղն զբաղեցնում Է առողջությունը, երկրորդը՝ փոխհարաբերություններն են աշխատավայրում, երրորդը՝ աշխատանքը պետք Է լինի իմաստավորված, չորրորդը՝ ազնիվ տնտեսական գործունեությունն Է»,-պարզաբանել Է Գորայը:

Այժմ ճիշտ քնից ստացված բալերի դիմաց կարելի Է գնումներ կատարել կորպորատիվ սրճարանից եւ ճաշարանից, նշել գործակալության զրուցակիցը: «Հենց սկզբից առողջությունն Է եղել մեր ընկերության գերակայությունը: Քնի ճիշտ ռեժիմին աջակցելը դրա ածանցյալն Է: Ապագայում մենք պլանավորում են բալերը վերահաշվարկել փողի եւ աշխատակիցներին վճարել որպես հավելում աշխատավարձին: Իսկ առայժմ բալերով կարելի Է գնումներ կատարել մեր կորպորատիվ սրճարանում կամ ճաշարանում, որտեղ, բացի անվճար ճաշերից, կանխիկ դրամով կամ բալերով կարելի Է գնել խմորեղեն, թեթեւ ուտեստ կամ նախաճաշ»,-պատմել Է Գորայը:

Համակարգն աշխատում Է բջջային հեռախոսի հավելվածի հաշվին, բացատրել Է ընկերության ներկայացուցիչը: Այն գրանցում Է նվազագույն իսկ շարժումները, այդպիսով, եթե մարդը պառկած Է անկողնում, բայց քնած չԷ, այդ ժամանակը որպես քուն չի դիտվելու: Հավելվածը կարող Է նաեւ որոշել, թե քունը որքանով Է խորը: Բոլոր տվյալներն ուղարկվում են ընկերության կառավարման կենտրոն, որտեղ դրանք հաշվարկվում են եւ վերածվում բալերի: Ինչպես հաշվել են Կիտասատոյի համալսարանի գիտնականները, տարեկան Ճապոնիայի տնտեսությունը քնի պակասի հետ կապված խնդիրների պատճառով կորցնում Է մոտավորապես 3,5 տրլն իեն (մոտավորապես 31 մլրդ դոլար):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ