Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը մեկնարկեց դատարկ մարզադահլիճում` 70 մարզիկի մասնակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի 2018 թվականի մեծահասակների առաջնությունը:

«Հաշվի առնելով, որ սա մեծահասակների Հայաստանի առաջնությունն է, որտեղ հիմնականում մասնակցում են լավագույնները` մասնակիցները հասուն մարդիկ լինելով գնահատում են իրենց ուժերը և նոր մասնակցում են: Մեծահասակների Հայաստանի առաջությունը երբեք իր քանակով աչքի չի ընկել: Միայն եզրափակիչներից հետո հայտնի կլինի, թե ինչ ներուժ ունենք հաջորդ տարվա աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե առաջությունն անցկացվում է դատարկ դահլիճում և հետաքրքրություն չի ներկայացնում մարզասերի համար, ֆեդերացիայի նախագահը փաստեց. «Այս տարի առաջին անգամ առաջնության բոլոր մենամարտերն հեռարձակվում են ուղիղ եթերով: Կարծում եմ, սա ևս մեկ խթան պետք է հանդիսանա, որ երկրպագուները գան առաջնությանը»:

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության մասնակցում են 70 մարզիկներ Երևանից և մարզերից: Եզրափակիչ մենամարտերը կկայանա հոկտեմբերի 27-ին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ