Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն և ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել կիբերանվտանգության ոլորտում. Ռուդոլֆ Ջուլիանի

ԱՄՆ-ն և ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել կիբերանվտանգության ոլորտում. 
Ռուդոլֆ Ջուլիանի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիբերանվտանգությունն այն ոլորտներից մեկն է, որտեղ Միացյալ Նահանգներն ու ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում այս մասին ասաց  ԱՄՆ նախագահի անձնական իրավաբան, ու ոչ պաշտոնապես Դոնալդ Թրամփի  կիբերանվտագության հարցերով խորհրդական, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ  Ռուդոլֆ Ջուլիանին:

Նա նշեց, որ  Հայաստանի նման փոքր երկրի պարագայում շատ ավելի հեշտ է հասնել  90-95 տոկոս անվտանգության կիբերանվտանգության ոլորտում: «Որպես առաջնային քայլ անհրաժեշտ է բոլոր կիբերհանցագործությունները վերլուծել, ընտրել իսկապես վտանգավորներն ու կենտրոնանալ հենց դրանց վրա: Պետք է ներքին մեխանիզմ ստեղծել` բացահայտելու տեղ գտած ներխուժումները»,-ասաց նա՝ պակաս կարևոր չհամարելով նաև կիբերանվտանգության համակարգի իմիտացիաների ստեղծումը:

«Կիբերպաշտպանությունը գաղտնիքներ չունի, և եթե ես ներկայացնեմ, թե ինչպես պետք է պաշտպանվել, դա կնշանակի, որ ես հնարավորություն չեմ տալիս առևանգել ինձանից ինֆորմացիա: Ես կիբերանվտանգության ոլորտում տեղեկատվություն կիսելու մեջ ռիսկեր չեմ տեսնում: Եթե երկրներից մեկն ունի կիբերպաշտպանության շատ լավ լուծում, ինչո՞ւ չպիտի կիսվի ձեզ հետ այդ լուծմամբ»,-նշեց նա:

Ջուլիանին փաստեց՝ չկա որևէ կախարդական բան, որը կարող ես անել, որ կիբերտարածքում հաղորդակցությունը դառնա հարյուր տոկոսանոց անվտանգ:

«Ես կասկածում եմ, որ կլինի գիտության այնպիսի աստիճանի զարգացում, որը կհասնի այս հարյուր տոկոսանոց անվտանգության մակարդակին»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]