Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները անկայուն կպահեն նավթաշուկան. Իրանի նավթի նախարար

ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները անկայուն կպահեն նավթաշուկան. Իրանի նավթի նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային շուկան անկայուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կգործեն Վաշինգտոնի պատժամիջոցները Թեհրանի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

«Այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը կպահպանի նավթային պատժամիջոցները Իրանի՝ ածխաջրածինների խոշորագույն համաշխարհային մատակարարներից մեկի դեմ, վառելիքի շուկայում անկայունություն կդիտվի»,- Զանգանեի խոսքը մեջբերել Է Tasnim գործակալույթունը: Նախարարն ընդգծել Է, որ «ոչ մի երկիր ի զորու չԷ Իրանի բաժինը փոխարինել նավթի համաշխարհային շուկայում»:

Նա նշել Է, որ իրանական նավթի արտահանումը զրոյացնելը, ինչին ձգտում Է հասնել ԱՄՆ-ի վարչակազմը, անհնարին Է: «Մենք աչքի ենք ընկնում նրանով, որ կայունորեն մեր հաճախորդներին ապահովում ենք վառելիքով»,- ասել Է Զանգանեն:

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսին դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից եւ հայտարարեց Իսլամական Հանրապետության նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգման մասին, Վաշինգտոնը փորձում Է համոզել իր դաշնակիցներին մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ը լիովին հրաժարվել իրանական նավթի ներմուծումից:

Մինչդեռ Իրանի ազգային նավթընկերության (NIOC) ղեկավար Աքի Քարդորը հայտարարել Է, որ Թեհրանը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը, չնայած ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքին: Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի արդյունահանումը, «օգտագործելով իր ունեցած բոլոր հզորությունները», եւ երկիրը խնդիրներ չի ունենա նավթի վաճառքից դրամական միջոցների ստացման հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]