Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանը մինչեւ 2030 թվականը կկառուցի աշխարհի ամենահզոր կոլայդերը

Չինաստանը մինչեւ 2030 թվականը կկառուցի աշխարհի ամենահզոր կոլայդերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պլանավորում Է մինչեւ 2030 թվականը կառուցել աշխարհի հզորագույն կոլայդերը՝ 35 միլիարդ յուան (շուրջ 5,05 միլիարդ դոլար) ընդհանուր արժողությամբ: Հոկտեմբերի 23-ին այս մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել Է Չինաստանի Գիտությունների ակադեմիային կից Բարձր Էներգիաների Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Վան Իֆանը, փորձարարական կայանքի կառուցման վայրը դեռեւս որոշած չԷ: «Էլեկտրոն-պոզիտրոնային կոլայդերի փակ կոնտուրի երկարությունը կկազմի 100 կիլոմետր՝ մինչեւ 240 գիգաԷլեկտրոնվոլտ միագումար Էներգիայով զանգվածաթռչող մասնիկների կենտրոնի համակարգում: Թե՛ այս եւ թե՛ մյուս ցուցանիշը կսահմանեն համաշխարհային ռեկորդներ»,- հայտնել Է նա:

Նրա խոսքով՝ Էլեկտրոն-պոզիտրոնային օղակաձեւ կոլայդերի կոնցեպտուլ կառուցվածքը միջազգային ստուգումներ Է անցել սեպտեմբերին: Ինչպես նշել Է մասնագետը, արագացուցիչը կունենա մեկ միլիոն Էլեկտրոնվոլտ լուսատվություն, ինչը հետազոտությունների համար առավել առաջավոր պայմանները կստեղծի նոր նյութերի եւ միջուկային ֆիզիկայի բնագավառում:

Ինչպես նշել Է Վան Իֆանը, նախագծի մշակմանը մասնակցել են գիտնականներ ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Ճապոնիայից, նրանք նաեւ կմասնակցեն կոլայդերի կառուցմանը եւ հետազոտություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]