Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայկական պատրաստի արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ կրկնապատկվել է. ներկայացվեց «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրումն ընթացքի մեջ» գիրքը

Հայկական պատրաստի արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ կրկնապատկվել է. 
ներկայացվեց «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրումն 
ընթացքի մեջ» գիրքը

ԵՐԵՎԱՆ 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակում հոկտեմբերի 23-ին կայացավ «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրումն ընթացքի մեջ» գրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է Ինտեգրացիա և զարգացում հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն, այս աշխատանքը եվրասիական ինտեգրման ասպարեզում Հայաստանի առաջատար մասնագետների ուսումնասիրություններն են, որտեղ տնտեսագիտական, սոցիոլոգիական, քաղաքակրթական, մշակութային տեսանկյուններից ուսումնասիրված է Եվրասիական ինտեգրման ընթացքը, արված են նաև կանխատեսումներ:

«Մեր մասնագետների համատեղ այս աշխատանքը մի փորձ է ընթերցողներին ավելի մոտիկից մեծ ծավալի տեղեկատվությամբ պատմել եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացում Հայաստանի տեղի և դերի մասին: Մենք օբյեկտիվորեն ուզում ենք հասկանալ մեր երկրի սպասելիքները` այս ինտեգրման գործընթացին մասնակցելով  և ուզում ենք հասկանալ՝ դեպի ուր ենք գնում մենք»,-ասաց Արամ Սաֆարյանը: Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին տնտեսական զարգացումները, մասնավորապես, պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների մեծացումը, արդյունաբերության մի ամբողջ շարք ոլորտների հետևողական զարգացումը հնարավորություն են տալիս ասելու, որ Հայաստանը ճիշտ է անում` մասնակցելով այս ինտեգրման գործընթացին:

«Այստեղ մեզ համար դրական միտումներ կան: Մասնավորապես, առաջին հերթին առևտրատնտեսական կապերի զարգացումն է ԵԱՏՄ շրջանակում, գլխավորապես՝ Ռուսաստանի հետ: Վերջին երկու տարիների ցուցանիշները ցույց են տվել, որ համագործակցությունը խոստանում է էականորեն ավելացնել մեր տնտեսական պոտենցիալը»,-ասաց Արամ Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը նշեց, որ գրքում մի շարք կարևոր շեշտադրումներ են տեղ գտել, ամփոփել են երկու տարվա հետազոտությունները` կապված ԵԱՏՄ-ի հետ: Ցույց է տրվել, որ ինտեգրացիայի հիմնական նպատակը երկրի կենսամակարդակի բարձրացումն է: «Փոքր տնտեսություն ունեցող երկրի համար դա առաջին հերթին արտահայտվում է պատրաստի արտադրանքի արտահանման աճով: Վերջին երկու տարվա ընթացքում մեր պատրաստի արտադրանքի արտահանումը դեպի ԵԱՏՄ կրկնապատկվել է, դա էլ իր հերթին հնարավորություն է տալիս նոր աշխատատեղեր ստեղծել»,- ասաց Աշոտ Թավադյանը:

Աշոտ Թավադյանը նշեց, որ գրքում ուշադրություն են դարձրել նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականությանը, կոոպերացիաների հնարավորություններին: Տնտեսագետի խոսքով՝ եթե արտահանման առումով որոշակի հարցեր լուծվել են, ապա կոոպերացիաների տեսանկյունից դեռ անելիքներ կան:

Գրքում նշվում է, որ Հայաստանում առկա է բարձր կառուցվածքային ներուժ ԵԱՏՄ-ում տնտեսական դիրքերի ամրացման և կենսամակարդակի բարձրացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]