Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոբելյան դափնեկիրները Մեյին եւ Յունկերին նախազգուշացրել են գիտության համար Brexit-ի բացասական հետեւանքների մասին

Նոբելյան դափնեկիրները Մեյին եւ Յունկերին նախազգուշացրել են գիտության համար Brexit-ի բացասական հետեւանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ գիտնականներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակների 29 դափնեկիրներ եւ Ֆիլդսյան մեդալներով պարգեւատրված վեց մաթեմատիկոսներ, բաց նամակ են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին: Ինչպես հայտնել Է Press Association գործակալությունը, նամակում Միացյալ Թագավորությանը եւ Եվրամիությանը նախազգուշացնում են այն բացասական ազդեցության մասին, որը Brexit-ը կարող Է թողնել եվրոպական գիտության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կոշտ Brexit-ը կարող Է Էական վնաս հասցնել գիտությանը, այնպես որ կառավարության անդամները պետք Է նստեն եւ անսան մեզ»,- հայտարարել Է բրիտանացի կենսաքիմիկոս Փոլ Ներսը, որը ֆիզիոլոգիայի գծով Նոբելյան մրցանակ Է ստացել 2001 թվականին:- Մեզ անհրաժեշտ Է (ԵՄ-ի հետ) այնպիսի գործարք, որը կապահովի գիտության ֆինանսավորման այն մասի փոխարինումը, որը կորստի կմատնվի Brexit-ի հետեւանքով, կպահպանի ուղեւորությունների ազատությունը տաղանդավոր գիտնականների համար եւ նրանց զգալ կտա, որ այդ երկրում ուրախ են իրենց համար»:

Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի, որը գլխավորում Է Ներսը, հազարավոր աշխատակիցների 97 տոկոսը համոզված Է, որ կոշտ Brexit-ը կվնասի բրիտանական գիտությանը, իսկ 82 տոկոսը կարծում Է, որ այն նաեւ կործանարար ազդեցություն կունենա ամբողջ եվրոպական գիտության վրա:

Չնայած այն բանին, որ «մեղմ» եւ «կոշտ» Brexit-ի հստակ սահմանումներ գոյություն չունեն, առաջինի ներքո որպես կանոն նկատի Է առնվում Մեծ Բրիտանիայի անդամակցության եւ միասնական շուկա մուտքի պահպանումը մաքսային միությունում: «Մեղմ» Brexit-ը նաեւ որպես կանոն կապում են եվրոպացիների համար տեղաշարժման ազատության պահպանման հետ, ովքեր կցանկանային աշխատել Մեծ Բրիտանիայում: Մեյի կառավարությունն այս պահին մտադիր Է հետեւել ավելի կոշտ տարբերակին, որը պետք Է Լոնդոնին ավելի շատ ազատություն ընձեռի որոշումներ կայացնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]