1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունները չեն խանգարում ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Տատյանա Վալովայա

Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունները չեն խանգարում ԵԱՏՄ-ի 
աշխատանքներին. Տատյանա Վալովայա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունները որևէ կերպ չեն խանգարում Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին: Երևանում շարունակվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի  ինտեգրման և  մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան:

«Եվրասիական տնտեսական միության բոլոր կառույցներում Հայաստանի ներկայացուցիչները շատ ակտիվ աշխատում են: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ մայիսին կայացած նիստին, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մենք հաստատել ենք մի զեկույց, որը պատրաստել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հայաստանի կառավարությունը. Դրանում ամփոփված են վերջին երկու տարիներին կատարված աշխատանքներին Հայաստանի մասնակցության նախնական արդյունքները, որոնք շատ դրական են»,- ասաց Վալովայան:

Նա հավելեց, որ աշխատանքներն ակտիվ շարունակվում են, և որևէ խնդիր չկա:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]