Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մոսկվայում կոնսուլտացիաներ կանցկացվեն ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ

Մոսկվայում կոնսուլտացիաներ կանցկացվեն ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում նոյեմբերի 1-ին կոնսուլտացիաներ կանցկացվեն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը:

«Այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ Թուրքիայի հետ կոնսուլտացիաները տեղի կունենան նոյեմբերի 1-ին Մոսկվայում, ասել Է նա Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նիստի կողասրահներում:- Քննարկելու ենք հարցերի ողջ համալիրը»:

Այս տարվա օգոստոսին Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն պայմանավորվել Էին կոսուլտացիաների մեխանիզմ ստեղծել փոխադարձ հիման վրա որոշակի կատեգորիաների քաղաքացիների այցագային ռեժիմի դյուրացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]