1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿՀՎ տնօրենը Թուրքիայում մասնակցելու է Ստամբուլում սաուդացի լրագրողի սպանության հետաքննությանը

ԿՀՎ տնօրենը Թուրքիայում մասնակցելու է Ստամբուլում  սաուդացի լրագրողի  
սպանության հետաքննությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հեսպելը Թուրքիայում է և մասնակցելու է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի Հյուպատոսությունում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հետաքննությանը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի մահը դավադրության արդյունք էր, սակայն իրադարձություններն սկսեցին զարգանալ ոչ այնպես, ինչպես սկզբնապես պլանավորված Էր: 

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել Է, որ Սաուդյան Արաբիայում եւ Թուրքիայում են գտնվում ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք առաջիկայում պետք Է հրապարակեն տեղի ունեցածի իրենց վարկածը: 

Նախնական վարկածի համաձայն՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին սպանել են խեղդամահ անելու միջոցով:

Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իրենց հայտնել է, որ սկզբնապես նախատեսված չի եղել սպանել Խաշոկջիին:

Տեղեկության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Թուրքիա են ուղարկել 15 անձի, ովքեր հանգիստ ձևով պետք է Խաշոկջիի ն համոզեին վերադառնալ հայրենիք:

Լրագրողի հետ հանդիպման ժամանակ այս 15 անձինք սկսել են սպառնալ նրան, իսկ լրագրողը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից այդ անձինք ընկել են խուճապի մեջ:

Այդ խմբի անդամները փորձել են լռեցնել Խաշոկջիին, ինչի հետևանքով նա շնչահեղձ է եղել:

Խաշոկջիին սպանելուց հետո նրա մարմինը փաթաթել են գորգով, հյուպատոսական մեքենայով դուրս բերել և հանձնել իրենց մտերիմ ստամբուլցիներից մեկին:

Հանցավոր խմբի անդամներից մեկը հագել է Խաշոկջիի շորերը դուրս եկել հյուպատոսության շենքից, որպեսզի անվտանգության տեսախցիկները ֆիքսեն, թե «ինչպես է Հաշքաջին դուրս գալիս»  շենքից: 

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:

Թուրք քննիչները Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում իրականացրած խուզարկության ժամանակ ձեռք են բերել տարբեր նմուշներ, որոնցով ստուգում են Հաշքաջիի ԴՆԹ հետքերի առկայությունը:

Ոստիկանության վարկածի համաձայն՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցված լինեն Ստամբուլին հարակից անտառում:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցվել են Յալովա քաղաքի մոտակայքում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]