Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստամբուլում բանտից փախուստի դիմած հանցագործը փողոցում 11 անցորդի է դանակահարել

Ստամբուլում բանտից փախուստի դիմած հանցագործը փողոցում 11 անցորդի է 
դանակահարել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Քադըքյոյ շրջանում բանտից փախուստի դիմած հանցագործը 11 անցորդի է դանակահարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր:

Հանցագործ Ալի Քարդաշը հարցաքննության ժամանակ նշել է, որ ինքը չպարզաբանված խնդիրներ է ունեցել տվյալ փողոցի մսի վաճառքի կետի աշխատակիցների հետ:

Նա հայտնել է, որ նախկինում աշխատել է այդ մսի խանութում և իր հետ աշխատողների դրդմամբ սկսել է թմրանյութեր օգտագործել: Հանցագործի փոխանցմամբ՝ ինքը ցանկացել է վնասել միայն մսի կետի աշխատակիցներին, սակայն անգիտակցաբար վնասել է նաև միջամտած անցորդներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]