Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարավկորեական ընկերությունների ավելի քան 60 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել ԿԺԴՀ-ի տնտեսության մեջ

Հարավկորեական ընկերությունների ավելի քան 60 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել ԿԺԴՀ-ի տնտեսության մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի տասն ընկերություններից վեցը, որոնք զբաղվում են արտասահմանյան գործառնություններով, պատրաստ են ներդրումներ անել ԿԺԴՀ-ի տնտեսության մեջ: Սրանք են այն հետազոտության արդյունքները, որը հոկտեմբերի 23-ին հրապարակվել Է հարավկորեական Փոքր ու միջին բիզնեսի կորպորացիայի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարցման մասնակիցների ավելի քան 60 տոկոսը հայտնել Է հյուսիսկորեական տնտեսության մեջ ներդրումներ անելու պատրաստակամության մասին»,-նշվում Է զեկույցում: Նրանց 37,8 տոկոսը կցանկանար դա անել, երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, իսկ 22,8 տոկոսը ներդրումներին պատրաստ Է արդեն այժմ: Իսկ ընդամենը հարցվածների 60,6 տոկոսը հայտարարել Է ԿԺԴՀ-ի հետ աշխատելու մտադրության մասին: ԿԺԴՀ-ում ներդրումներ անելու հիմնական պատճառների թվում հարցման մասնակիցները նշել են աշխատուժի ցածր արժեքը, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի ներքին շուկան նվաճելու ձգտումը:

Հարցումը սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 10-ն անցկացվել Է արտասահմանում ներդրումների տեղաբաշխման փորձ ունեցող 267 վենչուրային ընկերությունների ներկայացուցչիների շրջանում: Հարցման արդյունքների անճշտությունը կազմում Է 6 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]