1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը եւ Էրդողանն առանձին հանդիպում կանցկացնեն Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի շրջանակում

Պուտինը եւ Էրդողանն առանձին հանդիպում կանցկացնեն Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին առանձին երկկողմ հանդիպում կանցկացնեն Ստամբուլում Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 23-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության Չորորրդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Բուրավովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան եւ Թուրքիա. բազմապլանային գործընկերության ռազմավարական ուղղությունները» խորհրդաժողովում:

«Ինչպես արդեն հայտնի Է, շուտով Ստամբուլում կկայանա մեր նախագահների հանդիպումը բազմակողմ ձեւաչափով,- ասել Է դիվանագետը:- Դրա շրջանակներում պլանավորվում Է նաեւ անցկացնել Պուտինի եւ Էրդողանի առանձին երկկողմ հանդիպումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]