Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը 
վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության քննարկման ժամանակ:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահը ՍԴ-ի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի դերը հանրության և պետական մարմինների ընկալման մեջ: ՍԴ-ն կոչված է լինել պետության խիղճը, քանի որ իր առաջնային առաքելությունը մարդու անհատական, հիմնարար իրավունքների պաշտպանությունն է: Ինքս իրավունքի ոլորտով զբաղվում եմ դեռ ուսանող տարիներից, և, կարծում եմ, իմ մասնագիտական գիտելիքները և փորձառությունը համապատասխանում են դատավորի մասնագիտական չափանիշներին»,-ասաց Գրիգորյանը:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ անցյալ տասը տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքներն ի՞նչ մակարդակի վրա է եղել, և ՍԴ-ն ի վիճակի՞ է երկրում կայունության ապահովման համար իրավիճակ փոխել:

«ՍԴ-ն ի կարող է իրավիճակ փոխել, սակայն ունի գործադիրի և օրենսդիրի աջակցության կարիքը: Իմ կարծիքով՝ ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն կա»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց՝  հավատում է, որ այդ փոփոխություններն իրավիճակ կփոխեն ոչ միայն պետական մարմինների փոխհարաբերությունների, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]