1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը դարձել է Եվրոպայի Մ20 տարեկանների արծաթե մեդալակիր

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը դարձել է Եվրոպայի Մ20 տարեկանների արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին սկսել է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 20 տարեկանների պայքարում 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 136, իսկ հրումում` 165 կգ: Երկամարտի 301 կգ արդյունքով դառնալով Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբերի 20-27-ը: Հայաստանը ներկայացնում են 6 մարզիկ` Իզաբելա Յայլյան (58 կգ), Տաթեւ Հակոբյան (90 կգ), Ժորժ Եղիկյան (77 կգ), Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Հակոբ Մկրտչյան (94 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյան (+105 կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]