Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում է կրկին ԱԺ օրակարգ բերել և ընդունել ԸՕ փոփոխությունները

Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում է կրկին ԱԺ 
օրակարգ բերել և ընդունել ԸՕ փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ փոխխոսնակ, « Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորեց ԸՕ փոփոխությունները նորից բերել ԱԺ և ընդունել դրանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ հերթական նիստում:

«Քաղաքական ցանկացած ուժ ի զորու է իր քաղաքական գործունեությունը ծավալել,  այդ թվում՝ բոյկոտել, բայց երկրում այնպիսի իրավիճակ է, որ այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա զարգացման համար: Կստացվի, կունենանք լավ ապագա: Ներկուսակցական հարցերը անպայման պետք է ստորադասել պետական շահերին: Կոչ եմ անում խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը անպայման գնալ այն քայլին, որ մենք նոր Ընտրական օրենսգիրք ունենանք»,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ սա միայն ընտրություն անցկացնելու խաղի կանոն չէ, սա ապագա իշխանության որակի բարելավման լրջագույն խնդիր է: Պատգամավորը հիշեցրեց՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորների մեծ մասը ելույթներ չի ունենում ԱԺ-ում:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]