Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում գործարկել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը

Չինաստանում գործարկել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավում հոկտեմբերի 23-ին պաշտոնապես բացել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը՝ 55 կիլոմետր երկարությամբ, որը կապում Է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, բացման արարողությունը տեղի Է ունեցել Չժուհայում՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ու եւս շուրջ 700 հյուրերի մասնակցությամբ: Պողպատե կամրջի քաշը գերազանցում Է 400 հազար տոննան: Այն պետք Է ծառայի մինչեւ 120 տարի եւ նախատեսված Է դիմանալու ժամում 300 կիլոմետրից ավելի արգությամբ քամով ուժեղագույն թայֆունի եւ 8 մագնիտուդով երկրաշարժի:

Նախնական հաշվարկներով՝ 2030 թվականին կամրջով օրական կանցնեն ավելի քան 29 հազար փոխադրամիջոց եւ 120 հազարից ավելի ուղեւոր: Սպասվում Է, որ այն զգալի չափով կնպաստի Մարգարտի գետի գետաբերանի տնտեսական գոտու երեք կարեւորագույն քաղաքների տնտեսական ինտեգրացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջությանը Հոնկոնգում եւ Մակաոյում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]