1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի համար ստեղծվող մեխանիզմը կգործի նոյեմբերին

Իրանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի համար ստեղծվող մեխանիզմը կգործի նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հայտարարել Է, որ Եվրամիության եւ Իրանի առեւտրական համագործակցության համար ստեղծվող մեխանիզմն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում կսկսի գործել նոյեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրամիությունը նաեւ ջանքեր Է գործադրում, որպեսզի մշակի Իրանի հետ առեւտրական համագործակցության ֆինանսատնտեսական պլան: Այդ մեխանիզմը կգործարկվի 2018 թվականի նոյեմբերին»,- ասել Է Սանային հոկտեմբերի 23-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:

Խոսելով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին՝ Սանային նշել Է, որ դրանք արդեն սահմանվել են: «Այն բոլոր պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը ցանկանում Էր սահմանել, արդեն սահմանել Է: Նոյեմբերի համար ոչինչ չի մնացել»,- հայտարարել Է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի որոշ ընկերություններ դադարել են Իրանում աշխատել, բայց եւ «շատ ընկերություններ մինչ օրս ակտիվորեն գործում են Իրանի շուկայում եւ մտադրություն ունեն շարունակել իրենց գործուներությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]