Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները ֆորումի առաջին օրը քննարկել են ԵԱՏՄ երկրների արդիական հարցերը

«Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները ֆորումի առաջին օրը քննարկել են ԵԱՏՄ 
երկրների արդիական հարցերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ավարտվել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի առաջին օրը: Ինտեգրման զարգացումն, այդ եզրի լայն իմաստով, ինչպես նաև բիզնեսի համար որակապես նոր հնարավորությունները դարձել են հոկտեմբերի 22-ին անցկացված միջոցառումների գլխավոր թեմաները:

Ելույթ ունենալով ողջունի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է գործարար հանրության մեծ հետաքրքրությունը «Եվրասիական շաբաթ»-ի նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Եվրասիական շաբաթ»-ի մամուլի ծառայությունից, ֆորումին մասնակցում են 21 երկրի մոտ 2000 ներկայացուցիչներ:

Ֆորումը բացվել է «ԵԱՏՄ տնտեսության իրական հատված. ինտեգրման պայմաններում ներուժի հզորացում» լիագումար նիստով: Միջոցառման մասնակիցները քննարկել են բարենպաստ բիզնես մթնոլորտի գործոնները, ԵԱՏՄ տնտեսության իրական հատվածի զարգացման և արտահանման հնարավորությունների խթանները: Բարձրացվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են վարչական արգելքների վերացումը, B2B և B2G փոխգործակցության ընթացակարգերի դյուրացումը, եվրասիական բրենդերի մշակումը, տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացումը և թվային լուծումների ներդրումը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Եվրասիական շաբաթ»-ի ընթացքում իշխանության և բիզնեսի երկխոսությունն այն մասին է, թե ինչ նախագծեր կարող են համատեղ իրագործվել և ինչ միասնական կանոններ են դրանց համար անհրաժեշտ եվրասիական տարածքում:

Տրամաբանական շարունակություն է դարձել «ԵԱՏՄ զարգացման ժամանակակից պարադիգմը» շնորհանդեսը, որի շրջանակում փորձագետներն իշխանության կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ԵԱՏՄ վերազգային և միջպետական կառույցների ներկայացրել են Միության զարգացման կոնցեպտուալ տեսլականը, այդ թվում՝ այն թեզերը և գաղափարները, որոնք ձևավորվել են ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահին առընթեր Գիտա-փորձագիտական խորհրդի վերջին երկու տարիների աշխատանքի ընթացքում:  Ավելի ցայտուն ռազմավարական առաջարկներն ի գիտություն են ընդունվելու ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման  հետագա զարգացման հռչակագրի պատրաստման ընթացքում, որի նախագիծն արդեն այս տարի կներկայացվի Միության անդամ-պետությունների ղեկավարներին:

Նույն օրը կայացել է «Հարկային քաղաքականությունը և արտաքին առևտրային գործարքների արժութային ուղեկցումը. խնդիրներ, մարտահրավերներ և հեռանկարներ բիզնեսի համար» պանելային նստաշրջանը, փոքր և միջին ձեռնարկությունների  արտահանման հնարավորություններին վերաբերող փորձագիտական նստաշրջանը, «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի հնարավորություններին վերաբերող պանելային նստաշրջանը, «Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի եզրափակիչը և այլ միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]