Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թատերական գործիչների միության նախագահը մարզպետին է ներկայացրել Գեղարքունիքում թատերական շաբաթ անցկացնելու նախաձեռնությունը

Թատերական գործիչների միության նախագահը մարզպետին է ներկայացրել 
Գեղարքունիքում թատերական շաբաթ անցկացնելու նախաձեռնությունը

ԳԱՎԱՌ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին:
Մարզում թատերական կյանքը աշխուժացնելու, հանդիսատեսին թատերական աշխարհին ավելի սերտ կապելու նպատակով Թատերական գործիչների միության նախագահը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց միության կողմից մարզում թատերական շաբաթ անցկացնելու նախաձեռնությունը, որի ընթացքում, ըստ նախաձեռնողի, կկատարվի նաեւ Գավառի նորակառույց թատրոնի շենքի բացման արարողությունը:
Գնել Սանոսյանը ողջունեց միության նախաձեռնությունը, հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները մարզում կլրացնեն համայնքային եւ մշակույթային կյանքի որոշակի բացը: «Գավառի թատրոնը կարեւոր դերակատարություն ունի մարզում մշակութային կյանքի աշխուժացման գործում, եւ ես համոզված եմ, որ թատրոնի կանոնավոր գործունեությունը կշտկի մշակութային կյանքի համեմատաբար իներտ վիճակը: Ես ընդառաջում եմ թատերական շաբաթվա անցկացման նախաձեռնությանը եւ առաջարկում, որ այն անցկացվի ավելի բարձր մակարդակով եւ ավելի հագեցած ծրագրային ցանկով»,- նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը հավելեց, որ Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բացման եւ իրականացվելիք միջոցառումների հետ կապված մանրամասները կքննարկի նաեւ ՀՀ մշակույթի նախարարի հետ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]