Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մենք պետք է օգնենք, որ երեխաները վերադառնան ընտանիք. Մանե Թանդիլյանը՝ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում թողնված երկվորյակների մասին

Մենք պետք է օգնենք, որ երեխաները վերադառնան ընտանիք. Մանե Թանդիլյանը՝ 
Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում թողնված երկվորյակների մասին

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 22-ին Շիրակի մարզում էր: Նախարարը Գյումրի էր եկել ծանոթանալու օրեր առաջ Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն բակում 18-ամյա մոր կողմից պոլիէթիլենային տոպրակում թողած երկվորյակ տղաների առողջությանը: Նախարարը նաև մասնակցել է հաստատության հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստին, որի ժամանակ քննարկվել է երեխաների հետագա ճակատագիրը:

Նիստից հետո նախարարի պաշտոնակատարը, պատասխանելով լրագրողների հարցերին, նախ տեղեկացրեց՝ հաշվի առնելով հանգամանքները, հնարավորություն է տրվելու իրացնելու երեխաների շահն ու իրավունքները՝ երեխաները պետք է մեծանան ընտանիքում: «Մենք այսօր պետք է կարողանանք ճիշտ որոշում կայացնել: Մեր երկրում ծնվել են 2 առողջ հրաշալի տղաներ, և մենք պետք է օգնեք, որ տղաները մեծանան իրենց ծնողների հետ՝ ընտանիքում: Մենք պետք է պաշտպանենք և աջակցենք ընտանիքին: Ես անելու եմ ամեն բան, որ երեխան մեծանա ծնողի հետ: Միակ նպատակը այն է, որ ծնողը պետք է վստահ լինի, որ մինչև վերջ երեխայի պաշտպանությունը և խնամքը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց Մանե Թանդիլյանը՝ փաստելով, որ այս ընթացքում, ինչպես Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության, այնպես էլ Գյումրու Երեխաների տան, ոստիկանության, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները միասնական և արհեստավարժ կատարել են իրենց աշխատանքը:
«Շատ արագ հայտնաբերվել է ծնողը, զրույց է եղել մոր հետ, և հույս ունեմ, որ այդ զրույցների արդյունքը հետագայում դրական կլինի: Երեխաներն այս պահին առողջ են, և շատ լավ ձեռքերում են ու ապահով: Մենք պատրաստ ենք աջակցել ընտանիքին, որպեսզի կարողանանք վերադարձնել երեխաներին ընտանիք: Այս պահին իրավական գործընթացն այնպիսին է, որ մայրը հրաժարվել է երեխաներից, բայց մենք գտնում ենք, որ կա քննարկման հնարավորություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավաստելով, որ ինքն անձամբ կհանդիպի երեխաների մոր հետ. «Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ ծնողը իմանա՝ երեխան պաշտպանված է լինելու՝ թե ինչպես և ինչ միջոցներով, քննարկման առարկա է»:
Խոսելով սոցիալական իրավիճակի պատճառով ծնողների կողմից երեխաներից հրաժարվելու երևույթի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ պետք է արվի այնպես, որ ընդհանրապես այդ երևույթը բացառվի: «Մենք պետք է կարողանանք այնպիսի միջավայր ապահովել, որ այդ մտադրությունը չլինի, և իրենք վստահ լինեն, որ իրենցից լավ, ընտրանքից լավ երեխան իրեն ոչ մի տեղ չի զգա»։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]