Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

«Եվրասիական շաբաթ» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել են ԵԱՏՄ անդամ չորս պետությունների արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարները


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի հոկտեմբերի 22-ին «Եվրասիական շաբաթ» III միջազգային համաժողովի շրջանակներում՝ տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության արտահանման ապահովագրական գործակալությունների (ՀԱԱԳ, БЕЛЭКСИМГАРАНТ, КАЗАХЭКСПОРТ, ЭКСАР) ղեկավարների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ից, հանդիպումը տեղի ունեցավ համաձայն կողմերի միջև 2017 թվականին Աստանայում ստորագրված քառակողմ համագործակցության հուշագրի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերությունների միջև տեղեկատվության փոխանակմանը, իրավական փոխօգնությանը, ինչպես նաև վերաապահովագրությանն առնչվող մի շարք հարցեր, ներկայացվեցին կատարված աշխատանքների արդյունքները: Հանդիպման արդյունքներով ստորագրվեց Ամփոփիչ Կոմյունիկե:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ