Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ
17:50, 22 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱն, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վերա Գրիրգորյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է ներկաներին միության 20-ամյակի կապակցությամբ, արժեւորել նրանց կողմից իրականացվող աշխատանքը՝ յուրահատուկ համարելով կազմակերպության առաքելությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում