Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ

Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած 
ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ

ԵՐԵՎԱն, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վերա Գրիրգորյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է ներկաներին միության 20-ամյակի կապակցությամբ, արժեւորել նրանց կողմից իրականացվող աշխատանքը՝ յուրահատուկ համարելով կազմակերպության առաքելությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]