Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Շնող» ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի նախագծի բնապահպանական փորձաքննությունից և շահառու համայնքների հետ համաձայնեցումից հետո. Գարեգին Բաղրամյան

«Շնող» ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի նախագծի բնապահպանական 
փորձաքննությունից և շահառու համայնքների հետ համաձայնեցումից հետո.  Գարեգին 
Բաղրամյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքների ընթացքն ու ընկերության ընթացիկ ներդրումային ծրագրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքներն իրականացնում են շվեյցարական «POYRY» ընկերության մասնագետներըª ամերիկյան «THE ROBBINS» ընկերության, ինչպես նաև Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից միջազգային մրցույթով ընտրված ILF ավստրիական կազմակերպության տեխնիկական վերահսկողությամբ:

Աշխատանքների առաջին փուլում, որը կավարտվի հոկտեմբերի  31-ին, կորոշվեն ջրատար թունելի երթուղին և ՀԷԿ-ի նախատեսվող դրվածքային հզորությունը:

Հաջորդ փուլերում կուսումնասիրվեն գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկանիշները, կգնահատվի նախագծի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, կբացահայտվեն բնապահպանական ռիսկերը և կկազմվի դրանց փոխհատուցման մանրամասն ճանապարհային քարտեզ:

Այնուհետև նախագիծը կենթարկվի բնապահպանական փորձաքննության, կիրականացվեն հանրային լսումներ շահառու համայնքների և բնապահպանական, հասարակական կազմակերպությունների հետ:

Կարևորելով նախագիծը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից` նախարարի պաշտոնակատարն  ընդգծել է, որ ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի  նախագծի բնապահպանական փորձաքննությունից և շահառու համայնքների հետ համաձայնեցումից հետո միայն:

 Շինարարության ընթացքում կստեղծվի ավելի քան 1200 բարձր վարձատրվող աշխատատեղ, ՀԷԿ-ը կապահովի երկրի էլեկտրաէներգիայի ներքին սպառման 7%-ը:

Գարեգին Բաղրամյանին  ներկայացվել են նաև էներգետիկայի ոլորտում միջին մասնագիտական կադրերի վերապատրաստման ուսումնական կենտրոնի կառուցման և փոքր ՀԷԿ-երի արդիականացման ներդրումային ծրագրերը:

Նշված ուսումնական կենտրոնը հարյուրավոր մասնագետների հնարավորություն կտա վերապրոֆիլավորվել, համապատասխանել  աշխատաշուկայի պահանջներին, իսկ էներգետիկ ձեռնարկությունները կհամալրվեն որակյալ մասնագետներով: Ուսումնական կենտրոնի ստեղծման համար  նախատեսվում է շուրջ 6 մլն. դոլար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև փոքր ՀԷԿ-երի արդիականացման ծրագիրը, որը  պետք է լինի բնապահպանական ժամանակակից պահանջներին համապատասխան: Ծրագրի նպատակը ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումն է, գետերի բնապահպանական վիճակի բարելավումը և շրջակա միջավայրի վրա բնապահպանական ազդեցության նվազեցումը: Հնգամյա ծրագրի նախնական արժեքը գնահատվում է շուրջ 120 մլն. դոլար:

Ծրագրի իրականացման արդյունքում նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով կհագեցվեն և բնապահպանական ժամանակակից չափանիշներին կհամապատասխանեցվեն գործող փոքր 20-25 ՀԷԿ-եր, կբարձրացվի դրանց արդյունավետությունը և կբարելավվի շրջակա միջավայրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]