Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատրուշեւը եւ Բոլթոնը քննարկել են սպառազինությունների մասին համաձայնագրերը

Պատրուշեւը եւ Բոլթոնը քննարկել են սպառազինությունների մասին համաձայնագրերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում քննարկել են լայն շրջանակի հարցեր, ներառյալ սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերը եւ Սիրիայի իրադրությունը: Այ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել են ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բոլթոնը Մոսկվա իր ուղեւորությունն սկսել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպմամբ: Նրանք քննարկել են լայն շրջանակի հարցեր, ներառյալ սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ ահաբեկչության դեմ պայքարը»,-ասված Է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է Twitter-ում:

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդում հայտնել են, որ Պատրուշեւի եւ Բոլթոնի հանդիպմանը քննարկվել են միջազգային անվտանգության, այդ բնագավառում Մոսկվայի եւ Վաշինգտոնի համագործակցության հարցերը: Ինչպես տեղեկացվել Է, Մոսկվա Բոլթոնի երկօրյա այցի շրջանակներում բանակցություններ են պլանավորված ՌԴ Անվտանգության խորհրդում, Կրեմլում եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում: Սա վերջին կես տարուց Էլ պակաս ժամանակաշրջանում Բոլթոնի արդեն երկրորդ այցն Է Մոսկվա. նա Ռուսաստանի մայրաքաղաք Էր ժամանել հուլիսին՝ Հելսինկիում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում: Դրանից հետո, օգոստոսին, Բոլթոնը Պատրուշեւի հետ հանդիպել Է Ժնեւում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]